Armlife.am-ը գրում է.
Ուկրաինական պատվիրակությունը գտնվում է Բելառուսի տարածքում. RT
***
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 180 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել:
***
ԱՄՆ մի քանի նահանգներ որոշել են վաճառքից հանել ռուսական օղին Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության պատճառով, հայտնում է CNN-ը:
***
Դանիան պատրաստվում էր թույլ տալ իր կամավորներին կռվել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետը, հայտնում է AFP գործակալությունը։
***
Պենտագոնը պատասխանելէ միջուկային զենք օգտագործելու Պուտինի սպառնալիքներին.
«Մենք շարունակում ենք վստահ լինել մեր հնարավորությունների վրա, մեր դաշնակիցներին և գործընկերներին պաշտպանելու մեր կարողության վրա, և դա ներառում է ռազմավարական զսպման ոլորտը»:
***
Չինաստանը սոցցանցերի օգտատերերին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայի մասին ծաղրական մեկնաբանությունների:
***
Լոնդոնի ֆոնդային բորսայում Brent տեսակի նավթի գինը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին աճում է ավելի քան 5%-ով՝ հասնելով բարելի դիմաց 99,63 դոլարի։
Ավելին՝ այստեղ