Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն ավարտվեցին
Միջազգային18:03 Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները ավարտել են բանակցությունները: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքս-ը, հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին։
«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններն ավարտվել են»,- գրել է Գերաշչենկոն:
Ինչպես հաղորդվում է, ռուսական և ուկրաինական կողմերը հանդիպում են անցկացրել բելառուսա-ուկրաինական սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։
17:50 Պատերզմող Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով սեփական աղբյուրներին:
14:20 Բելառուսի Գոմելի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր:
Ավելին՝ այստեղ