Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսի ռուսական զորքերին․ Լուկաշենկո
ՄիջազգայինՈւկրաինայում որոշ հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Մեր հետախուզությունը և ռուսները հայտնաբերել են Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարևանությամբ, մի քանի հակաօդային և հրթիռային դիվիզիաներ, որոնք պատրաստվել են հարվածել ռուսական զորքերին Բելառուսի տարածքում»,– այս մասին ասել է Լուկաշենկոն և հավելել, որ ՌԴ-ի կողմից հատուկ օպերացիայի անցկացման որոշման հրապարակման հետ միաժամանակ Ռուսաստանը կանխարգելիչ հարված է հասցրել այդ ծանր զինատեսակներին։
Բելառուսի ղեկավարն ընդգծել է, որ «եթե դա չարվեր, այդ հրթիռները կհասնեին Գոմել և Մոզիր»: