Ուկրաինան հետ է կանչել Ղրղզստանում և Վրաստանում իր դեսպաններին
ՄիջազգայինՈւկրաինան խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին. Ուկրաինայի նախագահի ուղերձը հրապարակվել է նրա «Տելեգրամ»-ի էջում:
«Խորհրդակցությունների համար անհապաղ հետ ենք կանչում Ղրղզստանում մեր դեսպանին մեր դեմ ագրեսիան արդարացնելու համար: Անհապաղ հետ ենք կանչում Վրաստանում մեր դեսպանին մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, ինչպես նաև սանկցիաների վերաբերյալ նրանց դիրքորոշման համար»,- ասել է Զելենսկին: