ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
ՄիջազգայինՊաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի ժամանակ ռուսական տանկի վրա հարձակվել է ամերիկյան Javelin ATGM-ը
Ուկրաինայում հատուկ գործողությանը մասնակցող ռուսական տանկը հարձակման է ենթարկվել ամերիկյան հակատանկային համակարգի Javelin ATGM-ի կողմից, անձնակազմը արկային հարված է ստացել, սակայն չի լքել մարտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ներկայացուցչի խոսքով՝ տանկիստները համոզվել են, որ տեխնիկան լավ վիճակում է գտնվում և նպատակադրված կրակով ոչնչացրել են թշնամու ևս երկու տանկ։ Կոնաշենկովը հավելել է, որ ռուսական ռազմական գերատեսչությունը կշարունակի կանոնավոր կերպով տեղեկատվություն տրամադրել ռուս զինծառայողների սխրագործությունների մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
Շարունակությունը՝ այստեղ