Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները սառը զենք են հայտնաբերել
ՀասարակությունՄարտի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի:
Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կաշվե պատյանով մետաղյա բացովի մահակ՝ 48 սմ երկարությամբ։ Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։