Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Դոնբասը
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) հետ կապված: Այս մասին հայտարարել է Զելենսկին այսօր արտասահմանյան լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես դրանք խորապես հասկանում եմ՝ Ուկրաինայի, մեր լեզվի, ռուսաց լեզվի հետ կապված խնդիրների, Դոնբասի, Դոնբասի կարգավիճակի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի մասին», — ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցանկանում է խոսել Պուտինի հետ, Զելենսկին պատասխանել է, որ ինքը պետք է խոսի նրա հետ։
«Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, քանի որ չկա այլ միջոց դադարեցնելու այս պատերազմը»,- նշել է նա։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Զելենսկին Պուտինին առաջարկել է նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Շարունակությունը՝ այստեղ