ՌԴ ԶՈւ-ն հայտնել է նոր բնակավայեր վերահսկողության տակ վերցնելու մասին
ՄիջազգայինՌուսաստանից հայտարարել են, որ ռուսական զինված ուժերն առաջ են շարժվում լայն ճակատով՝ հարակից թևերում գործելով Դոնեցկի ստորաբաժանումների հետ և վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրեր, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են գրոհը լայն ճակատով: Դոնեցկի Հանրապետության ստորաբաժանումների հետ հսկողության տակ են վերցվել Պյատիխատկի, Շևչենկովո, Պոլոգի, Գուսարկա, Նովոդանիլովկա և Շչերբակի բնակավայրերը»,- ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելին՝ այստեղ