Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է
ՀասարակությունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները, իսկ Գորայք-Սարավան ավտոճանապարհը՝ բեռնատարների համար:
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում (բուք է), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Ջաջուռի, Քեթիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա են մերկասառույց։
Լարսի մասին՝ այստեղ