Ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով
ՀասարակությունՄարտի 4֊ին ադրբեջանական զինծառայողները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։
Ինչպես Նոր շեն համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրեց «Ապառաժ»-ին , Նոր շենի մերձակա դաշտերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու և աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ են արձակել դեպի օդ։
Դեպքից հետո ռուս խաղաապահները իրենց հետևակի մարտական մեքենայի փողն ուղղել են դեպի թշնամու դիրքեր և գյուղացիներին ասել, որ ուշադրություն չդարձնեն, չվախենան և հանգիստ շարունակեն աշխատանքները, խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։
Շարունակությունը՝ այստեղ