Ուկրաինայի գրեթե ողջ մարտունակ ավիացիան ոչնչացված է. ՌԴ ՊՆ
ՄիջազգայինՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության զենքերով կաթվածահար են արել Վիննիցայի օդանավակայանը։
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ օդանավակայանի ուղղությամբ հրթիռներ են արձակվել Սև ծովում գտնվող ՌԴ ՊՆ Սևծովյան նավատորմի հրթիռակիր ռազմանավերից։
ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչն ու հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են ևս երեք ուկրաինական «Սու-27» կործանիչ և երեք անօդաչու թռչող սարքեր, հայտնել է պաշտոնյան։
Ուկրաինական «Ունիան» գործակալությունը հայտնել է ՌԴ ՊՆ «Սու֊25» մեկ կործանիչ խոցելու մասին։
«Ուկրաինայի գրեթե ողջ մարտունակ ավիացիան ոչնչացված է»,- ասել է Կոնաշենկովը։
Շարունակությունն՝ այստեղ