Եղիսաբեթ Երկրորդը ընդմիշտ լքել է Բուքինգհեմյան պալատը
Միջազգային95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը որոշել է թողնել Բուքինգհեմյան պալատը։ Նորին Մեծությունը կապրի Վինձորի ամրոցում։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ թագուհին հենց Վինձորն է դարձրել իր մշտական բնակության վայրը։
Բուքինգհեմյան պալատում Եղիսաբեթ II-ը վերջին անգամ եղել է 2020 թվականի մարտին։ Նորին Մեծությունը կաշխատի տնից, բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր պաշտոնական այցերը տեղափոխվել են Բերքշիրի նրա նստավայր:
Այժմ պալատականները նույնպես ձգտում են նվազագույնի հասցնել թագուհու բոլոր հնարավոր ուղեւորությունները, որն, այնուամենայնիվ, խոստովանել է, որ թույլ է: Ընդ որում, նա կատակել է, որ դեռ կարողանում է շարժվել։