Պուտինը հայտարարություն արեց Ուկրաինայի ապագայի վերաբերյալ
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինն այցելել է «Աերոֆլոտ» ավիացիոն ուսումնական կենտրոն, որտեղ նա հանդիպել է ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Զրույցի ընթացքում նա անդրադարձել է Դոնբասում և Լուգանսկում ընթացող գործողություններին։
«Վերջերս Կիևի իշխանությունները սկսել են ուղղակիորեն հրապարակավ հայտարարել, որ չեն պատրաստվում իրականացնել որևէ պայմանավորվածություն։ Նրանք խոսում են այդ մասին անմիջապես հեռուստաէկրաններից, ինտերնետում, ամենուր հրապարակայնորեն ասում են «չեմ ուզում, չենք անում»՝ շարունակելով Ռուսաստանին մեղադրել այդ պայմանավորվածությունները չկատարելու մեջ»,- հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը խոսել է նաև վերջին շրջանում Ուկրաինայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու ակտիվ քննարկումներից։ Նա շեշտել է, որ եթե նման բան լինի, ըստ դաշինքի պայմանավորվածության, մյուս բոլոր անդամները պետք է աջակցեն այս երկրին ռազմական բախման դեպքում։ Ուստի եթե նրանք մտնեն Ղրիմ, Ռուսաստանը ստիպված կլինի կռվել ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ։
Շարունակությունն՝ այստեղ