Ոչ այնքան դրական ազդակ՝ հայ-թուրքական երկխոսությունից առաջ. Դավութօղլու թվիթերյան գրառումը
ՄիջազգայինԹուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ցավում եմ, որ Ղազախստանը՝ թուրքական աշխարհի կենտրոնական երկիրը դիմել է ՀԱՊԿ-ին, որը նախագահում է Հայաստանը»,-գրել է Թուրքիայի նախկին վարչապետը։
Հավանաբար Անկարան կարծում է, որ Ղազախստանը պետք է դիմեր թուրքական պետությունների կազմակերպությանը,- նրա գրառմանն արձագանքելով հայտարարել է Մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Ինչու՞ է նշել Հայաստանին, երբ խոսք է գնում ընդհանրապես ՀԱՊԿ-ի մասին։ Սա այդքան էլ դրական ազդակ չէ հայ-թուրքական երկխոսություն սկսելուց առաջ»,- նշել է փորձագետը։