Ռուսաստանը գաղտնի փաստաթղթեր է հրապարակում
ՄիջազգայինՀրապարակ թերթը գրում է՝
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիային պատկանող գաղտնի փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Կիեւն այս տարվա մարտ ամսին նախատեսում էր ռազմական հարձակում իրականացնել Դոնբասի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Կոնաշենկովը նշել է, որ թեեւ այս տարվա փետրվարից արեւմտյան ԶԼՄ-ները, տիրաժավորելով կիեւյան վարչախմբի հայտարարությունները, հայտարարում էին, թե չունեն մտադրություն ռազմական ճանապարհով լուծելու Դոնբասի խնդիրը, եւ միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով այն կարող է լուծվել, սակայն ռուսական կողմի տրամադրության տակ անցած գաղտնի ռազմական փաստաթղթերը բոլորովին այլ բանի մասին են վկայում եւ ապացուցում են, որ այդ հայտարարությունները եղել են սուտ ու կեղծ։
Մասնավորապես, ռուսական կողմը հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թ․ հունվարի 22 թվակիր հրամանը, որտեղ մանրամասն ներկայացված է հարձակողական գործողություններում ներգրավվելիք զորախմբերից մեկը։
Կոնաշենկովը նշել է, որ դեռ ամբողջապես պարզ չէ, թե այդ իրականացվելիք գործողությունում ինչ մասնակցություն էին ունենալու ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն, սակայն շեշտել է, որ արեւմտյան խորհրդականներն ու ինստրուկտորները ուկրաինական որոշ ստորաբաժանումներ մարզել են ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտների։
Շարունակությունն՝ այստեղ