«Նման բան Հայաստանի պատմության մեջ լինում է առաջին անգամ»․ Փաշինյան
TV««Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է 2022-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը, եւ շատ կարեւոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի համար, մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն»». Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն նույնիսկ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետեւյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Այս նոր բնորոշան էությունը հետեւյալն է, որ իշխանությունները ձեւավորվում են ընտրություններով, այսինքն ընտրությունը ոչ թե ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ իշխանության ձեւավորման գործիք է:
Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ նաեւ 2021-ի արտահերթ ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։ Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի», - նշեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ ժողովրդավարությունն իրենց համար առաջնհերթություն է եւ կռավարությունը հանձնառու է ՀՀ-ում կայացնել ու զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները.
Շարունակությունն՝ այստեղ