Բենզեմայի հեթ-տրիկը «քշեց» Մեսիին, Նեյմարին եւ Մբապեին
ՍպորտՀայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկին, որի շնորհիվ Արքայական թիմը 3։1 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական ՊՍԺ-ին եւ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։
Բենզեման դարձավ Չեմպիոնների լիգայում հեթ-տրիկի հեղինակ դարձած ավագագույն ֆուտբոլիստը՝ 34 տարեկան եւ 80 օրական։