Նավթի գները տարաբնույթ դինամիկա են ցուցաբերում
ՏնտեսությունՆավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան տարաբնույթ դինամիկա են ցուցաբերում երկու աճուրդներում գների անկումից հետո. շաբաթվա ընթացքում էժանացումը կարող է ամենամեծը լինել նոյեմբերից ի վեր, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,05 տոկոսով՝ մեկ բարելը 109,28 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսներն ավելացել են 0,25 տոկոսով՝ 106-29 դոլար։
Մատակարարումների հեռանկարները թրեյդերների գլխավոր ակնկալիքն են դարձել։ Ճշգրտումից հետո գներն ավելացել են՝ մեկ բարելի համար հասնելով միջինը 130 դոլարի, բայց չորեքշաբթի օրը գները նվազել են ավելի քան 10 տոկոսով, հինգշաբթի նվազումը շարունակվել է։ Շաբաթվա սկզբից նավթի արժեքը կարող է նվազել միջինը 7,5 եւ 8 տոկոսով համապատասխանաբար, ինչը կարող է ամենամեծ շաբաթական նվազումը լինել 2021թ. նոյեմբերից ի վեր։
Նավթի գներն այս մակարդակի են պահում մատակարարումների հետ կապված մտահոգությունները՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։