Ստորագրությունը՝ քաղաքապետինը, որոշումները՝ Ավինյանինը. աշխատանքից կազատվի նաև «պիպետկայով» բերման ենթարկված Ավանի փոխթաղապետը. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, Տիգրան Ավինյանն արդեն իսկ «գրավել» է Երևանի քաղաքապետարանն, ու բոլոր կադրային նշանակումները կատարվում են բացառապես նրա ցանկությամբ: Մասնավորաբար, բացի մի քանի թաղապետերից, առաջիկայում Ավինյանի պահանջով աշխատանքից կազատվեն նաև քաղաքապետարանի ու թաղապետարանի մի շարք «օդիոզ» դեմքեր: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ազատվողների թվում կլինի նաև մշտապես սկանդալների մեջ հայտնվող՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, որն օրերս, «պիպետկայով» հանդերձ, թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն: Այս մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի Ավանի նոր թաղապետի նշանակման հետ: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Ավան վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու քպական նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եղբայրը՝ Վահե Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում