Այսօր Առուշ Առուշանյանի ծննդյան օրն է
ՔաղաքականԱռուշ Առուշանյանն այսօր նշում է ծննդյան 31-ամյակը:
Գորիսի համայնքապետն իր ծննդյան օրն առաջին անգամ նշում է անսովոր միջավայրում` ապօրինի կալանքի պայմաններում։
«Առուշ Առուշանյան» դաշինքը միանում է այսօրվա բոլոր բարեմաղթանքներին ու շնորհավորանքներին և մաղթում շուտափույթ ազատում Գորիսի համայնքապետին։
Լիահույս ենք, որ մի օր կավարտվեն այս ապօրինությունները և արդարությունը կհաղթի համատարած տաղտուկին և խավարամտությանը։
Շնորհավո՛ր օրհնված ծնունդդ։ Թող Աստծո Աջը հովանի լինի քեզ և Բարձրյալի կամոք իրականան սրտումդ պահած բոլոր նպատակներդ ու երազանքներդ։ Բարո՛վ ես ծնվել, հարգարժան հայ։
Աստվածային օրհնանք քեզ, ընտանիքիդ և հայ ազգին։
«Առուշ Առուշանյան» դաշինք