Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին հավկիթ են նետել
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը երկրի հարավ-արևմտյան Մուասսակ կոմունա այցի ընթացքում հարձակման է ենթարկվել: ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա գլխին հավկիթ են նետել:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքի մոտ, երբ գործիչը դուրս է եկել ավտոմեքենայից: La Depeche-ի տվյալներով՝ հավկիթը նետել է հաշմանդամություն ունեցող մի երեխայի հայր, ով փորձել է այդպիսով իր դժգոհությունը հայտնել Էրիկ Զեմուրի քաղաքական կուրսի առնչությամբ:
Ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է հարձակումն իրականացրած անձին:
Սա նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրիկ Զեմուրի դեմ առաջին հարձակումը չէ: 2021 թվականի դեկտեմբերին հարձակման հետևանքով նա կոտրել էր դաստակը:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին: Սահմանադրական խորհուրդը գրանցել է 12 թեկնածուի, այդ թվում և գործող նախագահ Էմանուել Մակրոնին: