Ուկրաինան Ռուսաստանից պահանջում է «լռության» ռեժիմ ապահովել․ Վլադիմիր Զելենսկի
ՄիջազգայինՈւկրաինան Ռուսաստանից պահանջում է «լռության» ռեժիմ ապահովել մարդասիրական երթուղիներից յուրաքանչյուրում։
Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 17-րդ օրը։
«Այս օրը մենք կրկին մարդասիրական բեռն ուղարկեցինք Մարիուպոլ: Մենք ամեն օր կփորձենք փրկել մեր ժողովրդին: Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր վարորդին, ով փորձում է իրականացնել այդ դժվարին առաքելությունը: Ես շնորհակալ եմ եկեղեցու այն ներկայացուցիչներին, ովքեր Մարիուպոլ տանող մարդասիրական միջանցքը գնդակոծությունից պաշտպանելու ջանքերին են միացել։ Ուկրաինական զորքերն իրենց հերթին երաշխավորում են լիակատար «լռություն»… Ռուսական կողմը պետք է «լռություն» ապահովի այս երթուղիներից յուրաքանչյուրում, հակառակ դեպքում, ի՞նչ կարող է երաշխավորել Ռուսաստանը՝ բոլորը ցանկացած բանակցությունների ժամանակ»,- ասել է պետության ղեկավարը։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ «լռության» ռեժիմը պետք է լինի ողջ երթուղու երկայնքով, որպեսզի քաղաքների բնակիչները կարողանան սնունդ, ջուր և դեղամիջոցներ ձեռք բերել և մեկնել անվտանգ տարածք։ Սա վերաբերում է նաև Մարիուպոլիին և Ուկրաինայի կողմից նախատեսված այլ մարդասիրական միջանցքներին։
Շարունակությունն ՝ այստեղ