Հայաստանն ու Արցախը գտնվում են նոր ռազմական հակամարտության եզրին. պատրաստ եղե՛ք
ՀասարակությունՀայաստանն ու Արցախը, իմ կարծիքով, գտնվում են նոր ռազմական հակամարտության եզրին։ Ավելի վաղ գրել էի, որ նոր հակամարտությունը կտարբերվի 44-օրյա պատերազմից։ Ադրբեջանին օգտագործում են որպես խաղաքար և դրդում այդ հակամարտության, իսկ մենք` ընդհակառակը, ռազմավարական առումով չափազանց կարևոր ենք դարձել և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի համար, որոնք ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էին, որ Սյունիքում սահմանների փոփոխությունը իրենց համար կարմիր գիծ է: Պոտենցիալ ռազմական հակամարտությունը մեզ համար հնարավորություններ կբացի վերադարձնելու այն, ինչն իսկապես մեզ է պատկանում։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե որքան կարևոր է տեղեկատվական պատերազմը, և մենք ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք կործանարար «արծրունիզմ»։ Անձամբ ես կարծում եմ, որ իմ հայրենակիցները պետք է տեղեկացված լինեն պոտենցիալ սպառնալիքի մասին, սակայն ես կցանկանայի դիմել ձեզ։ Ոչ մի դեպքում չի կարելի խուճապ ստեղծել հասարակության մեջ։
Շարունակությունն՝ այստեղ