«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Մխիթարյանին
ՍպորտԻտալական «Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Հայաստանի հավաքականում կարիերան ավարտած Հենրիխ Մխիթարյանին։ Հռոմեական ակումբը պատրաստ է 33-ամյա կիսապաշտպանի հետ կնքել եւս երկու տարվա պայմանագիր, հաղորդում է Calciomercato-ն։
Սակայն դրա համար Հենրիխ Մխիթարյանը պետք է համաձայնի աշխատավարձի կրճատման։ Իտալական մամուլի տվյալներով, այժմ նրա տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է տարեկան 2 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։