Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»


«Մարդուն մեծաքանակ գնումներ կատարելու մեջ մեղադրելը, մեղմ ասած, ազնիվ չէ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Անվերահսկելի գնաճ, գնումներ, որոնց արդյունքում խանութներում դատարկվում են պարենային ապրանքների դարակները: Քաղաքացիները մեծաթիվ գնումներ են կատարում` անտեսելով պաշտոնյաների և պետական գերատեսչությունների հորդորները, թե «կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել»։

Բնականաբար, ստեղծված իրավիճակում կունենանք տնտեսվարողներ, որոնք կփորձեն և կօգտվեն առիթից, սպառողներ, որոնք ևս «նպաստում են» գնաճին, և պետական գերատեսչություններ, որոնք փաստացի քայլեր չեն ձեռնարկում գնաճը կամ դրա հետևանքները կանխելու համար:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ դեռ տասը-տասնհինգ օր առաջ իր հարցազրույցներում նշել էր, որ այժմ պետության կառավարման համակարգի բարձրախոսները պետք է մշտապես միացված լինեն: «Ոչ թե լրատվական միջոցները պետք է նախաձեռնեն պետական կառավարման համակարգի գերատեսչությունների հետ հաղորդակցում, այլ հակառակը: Ինչո՞ւ, որովհետև արտաքին աշխարհից տեղեկատվական հոսքեր են գալու, որոնք առաջացնելու են շոկ: Անհրաժեշտ էր սա կանխատեսել և ավելին` կախված արտաքին աշխարհի ազդակներից, պետք է ունենայինք պետական ռազմավարություն, թե որ դեպքում ինչ ենք անելու, պետությունը պետք է ձեռքը պահեր պուլսի վրա: Պետք էր անընդհատ հաղորդակցում ապահովել, որպեսզի արտաքին աշխարհից եկող առաջին ինֆորմացիան, վատ ազդակը մեր երկրում այսպիսի արագ շոկ չառաջացներ: Մենք լռեցինք, լռեցինք, արտաքին աշխարհից շոկային էֆեկտ ունեցող ազդակները եկան, և, բնականաբար, դրանք ստացան համապատասխան հանրային արձագանք»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Պիպոյանը:

Ընդգծում է` երբեմն իրենք էլ են դժվարանում սպառողներին խորհուրդ տալ, թե ինչ անել ստեղծված իրավիճակում: «Խուճապ, իհարկե, կա: Այո, խուճապային գնումներ կատարել չի կարելի: Բայց մյուս կողմն էլ կա: Ի վերջո, մենք գնաճ կանխատեսում ենք: Այն շուկաներում, որտեղ սպասվում է դեֆիցիտ, կլինի գնաճ: Սոցիալ-տնտեսական այս վիճակում, երբ մարդը գիտի, որ այսօր ունի 10 հազար դրամ, նա կարող է այդ գումարով գնել 8 շիշ ձեթ, ինչո՞ւ այսօր չգնի, բայց վաղը նույն քանակի ձեթի համար վճարի 20 հազար դրամ: Մարդն այսպես է տրամաբանում, ծայրը ծայրին հասցնելով ապրում է, ուստի նրան մեղադրելն էլ ազնիվ չէ: Այսինքն` ի սկզբանե ունեցանք բացթողում, որն էլ ունեցավ շղթայական բացասական ազդեցություն: Մի կողմից՝ սպառողները սկսեցին ավելի շատ ապրանք պահեստավորել, քան կարիքը կար, մյուս կողմից` այս ֆոնին բիզնեսի ներկայացուցիչները որոշեցին առիթից օգտվել և օգտվեցին: Արդյունքում հանրագումարում ունեցանք այն, ինչն ունենք: Ամենակարևորը` չունենք համեստություն ընդունելու համար, որ այս ամենը գալիս է մեր սխալներից: Հասարակությունը մուննաթ է գալիս պետության վրա, ինչ-որ մասով ճիշտ է անում, պետությունն էլ փոխանակ հասկանա, որ պետք է ժամանակին խոսեր, բայց դա չի արել, ասում է` մենք ոչնչի պրոբլեմ չունենք, ինչո՞ւ եք ապրանք պահեստավորում: Բա, եթե կարիք չունեիք, ո՞վ էր ձեր ձեռքից բռնել, որ մարդկանց հետ խոսեիք, ասեիք, որ հնարավոր է` վաղը լսեք, որ Վրաստանում դեֆիցիտ կա, Ռուսաստանն ապրանքային շուկայում սահմանափակումներ է անում, բայց դուք չվախենաք, մենք դրան պատրաստ ենք, համապատասխան քայլերն արել ենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է` քաղաքացու հետ անկեղծ զրույցը հերթական անգամ չկայացավ: «Երկխոսություն չկա: Ռազմավարության մշակման մասին էլ խոսք չկա: Ունենք գործարար, որ կարող է շաքարավազ արտադրել: Կամ, որպես պահեստային տարբերակ, օրինակ` Բրազիլիայից կարող ենք հումք բերել, մշակել, անհանգստանալու կարիք չկա: Կարող էինք ասել, որ եթե Երրորդ համաշխարհային պատերազմ չլինի, մեր ունեցածը մեզ հերիք է: Կարող էինք այդ պարզ, անկեղծ, ուղիղ երկխոսությունն ունենալ հասարակության հետ: Ունեցե՞լ ենք, իհարկե, ոչ: Իսկ հիմա ասել, թե ինչու խուճապահար գնումներ կատարեցիք, մեղմ ասած, ճիշտ չէ: Սոցիալական վատ պայմաններում ապրող մարդը, որը լսում է փորձագիտական կարծիք, որ ձեթը թանկանալու է, ինչո՞ւ պետք է ձեթ չգնի: Մենք այնքան լավ չենք ապրում, որ մտածենք` չնայած վաղը ապրանքները թանկանալու են, պրոբլեմ չենք ունենալու դրանք գնելու հարցում: Պետությունը մուննաթ գալուց, խոսելուց առաջ պետք է նայի` իսկ ինքն իր անելիքն արե՞լ է, թե՞ ոչ»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով