Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է․ Արցախի ԱԳՆ
ՀասարակությունՈւկրաինայի ԳՇ հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի։
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Ավելին՝ այստեղ