Սյունիքի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ. մարզպետը ներկայացրել է իրավիճակը
Հասարակություն
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է տարածված այն տեղեկությունները, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել Սյունիքի սահմանից ու տեղակայվել Ներքին Հանդ գյուղի տարածքում` խմելու ջրի աղբյուրի մոտ։
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուրը վտանգված չէ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը` մեկնաբանելով լուրերը, թե ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է եկել ՀՀ տարածքում ու տեղակայվել է գյուղի խմելու ջրի աղբյուրի մոտ։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տեղաշարժին, Ռոբերտ Ղուկասյանը վերահաստատեց ՀՀ ՊՆ պարզաբանումը` հավելելով, որ Ադրբեջանի ԶՈւ–ն 2021թ–ի նոյեմբերին է հետ քաշվել նշված տարածքից ու հիմա դարձյալ վերադարձել է։
«Վերադարձել են, որպեսզի թարմացումներ կատարեն»,– ասաց Ղուկասյանը։
Հարցին, թե արդյո՞ք տվյալ տարածքը ՀՀ ինքնիշխան տարածքի ու ՀԽՍՀ մաս է կազմում, մարզպետը զերծ մնաց պատասխանելուց։ Սյունիքի մարզպետն անպտասխան թողեց նաև հարցը, թե երբ է ադրբեջանական ԶՈւ–ն ընդհանրապես տեղակայվել գյուղի` ինչպես գյուղացիներն են պնդում` արոտավայրերի ու գերեզմանատան հատվածում։
Շարունակությունն՝ այստեղ