Բրիտանացին, որը քիչ է մնացել դեն նետի Հարի Փոթերի առաջին հրատարակությունը, մոտ 90 000 դոլարով վաճառել է այն
ՄշակույթԲրիտանացին, որը քիչ է մնացել դեն նետի Հարի Փոթերի առաջին հրատարակությունը, մոտ 69 000 ֆունտ սթեռլինգով (89 000 ԱՄՆ դոլարով) վաճառել է այն։
Անգլիայի Արեւմտյան Սասեքսից թղթի վաճառքի 68-ամյա տնօրենը 1997թ․ գրախանութում նախապես պատվիրել է Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը եւ փիլիսոփայական քարը», հայտնում է բրիտանական ITV հեռուստաընկերությունը։
Նա գիրքը գնել է 12,99 ֆունտ սթեռլինգով (16,94 ԱՄՆ դոլար), բայց ցանկացել է վերադարձնել, որովհետեւ այն սուպերկազմով չի եղել: «Ես որոշեցի պահել գիրքը: Դա ճակատագրական պահ էր»:
68-ամյա տղամարդը մեծ ջանքեր է գործադրել առաջին հրատարակությունը պահելու համար, քանի որ գրքի թուղթը «անորակ» է եղել: