Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում


Արդյոք Արցախի գազի դիմաց Խրամո՞րթն են պատրաստվում տալ. ինչու են կանայք և երեխաները լքել գյուղը

Հասարակություն

Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Խրամորթ գյուղի տղամարդիկ՝ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների հետ, մարտական պատրաստվածության են բերվել, դիրքավորվել գյուղի տարածքում՝ պատրաստ դիմակայելու ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին։ 

Վերոնշյալ տեկեկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը երեկ՝ մարտի 16-ին, խմբակցության անդամների հետ եղել էր գյուղում, ասաց՝ նման բան չկա, սակայն այնպես չէ՝ գյուղում ամեն ինչ լավ է:

Նա նշեց՝ մամուլում շատ հակասական տեղեկություններ կային այն մասին, թե գյուղի բնակիչներին տեղահանել են, թե ռուս խաղաղապահները դուրս են եկել Խրամորթից, այդ ամենը տեղում պարզելու համար են Արցախի պատգամավորները որոշել գնալ Խրամորթ:

«Գյուղի տղամարդիկ մարտական պատրաստվածության չեն բերվել, չի կարող բնակիչը մարտական պատրաստվածություն ունենալ, այնտեղ են ռուս խաղաղապահներն ու մեր զինվորականները: Որևէ գործողությունների նախապատրաստում չկա, պարզապես, բոլորն այնտեղ են, որպեսզի պահպանեն գյուղի անվտանգությունը: Այն հատվածը, որտեղ ի սկզբանե տեղակայված են եղել ադրբեջանցի զինծառայողները, շատ մոտ է գյուղին և, հատկապես, մարտի 8-ից սկսած, երբ ադրբեջանական կողմի պահվածքն ավելի ագրեսիվ դարձավ, գյուղի տղամարդիկ որոշեցին իրենց կանանց և երեխաներին գյուղից դուրս հանել՝ տեղափոխելով Արցախի այլ բնակավայրեր՝ ընկերների, բարեկամների մոտ, մինչև որ իրավիճակը կհանդարտվի»,- նշեց պատգամավորը՝ հաստատելով, որ գյուղում մնացել են միայն տղամարդիկ:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահներն էլ էին գյուղում և ամենևին էլ չէին լքել այն, այլ՝ ընդհակառակը. «Տեսանք, որ ռուս խաղաղապահները շատ լավ, ամբողջությամբ իրենց գործառույթները իրականացնում են՝ շատ գրագետ, առանց որևէ կոշտ միջոցների»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ երեկվանից այնտեղ են գտնվում նաև «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորները՝ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Ելենա Կիրակոսյանը և Քրիստինե Վարդանյանը: 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում տարածվող այն լուրերին, թե ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի միջև ներքին համաձայնություն կա՝ Խրամորթը տալ Արցախի գազի դիմաց. «Մամուլում շատ եմ հանդիպում այնպիսի գրառումների, որտեղ ասվում է՝ Արցախի գազի դիմաց Խրամորթն են պատրաստվում տալ, նախ նման առաջարկ կամ քննարկում չկա, երկրորդ, ենթադրենք՝ ամենավատ երազում լիներ նման քննարկում, հավատացե՛ք, Արցախում բոլորը միահամուռ կասեին՝ մենք պատրաստ ենք առանց գազ ապրել և թույլ չէին տա հաստատ՝ նման բան լիներ»,- վստահ ասաց նա:

Վերջինս համոզված է, եթե լիներ բանակցային գործընթաց, ապա ոչ 44-օրյա պատերազմը կլիներ, ոչ էլ այն լարված հոգեվիճակը, որ ունեն սահմանամերձ գյուղերի բնակիչները. «Պիտի լինի այն, ինչը չկար նաև պատերազմի ժամանակ՝ բանակցային գործընթաց: Թե այս իրավիճակը որքան կշարունակվի, չենք կարող ասել, ինչպես որ պատերազմի ավարտի օրը հստակ չգիտեինք, միայն մեկ բան է պարզ, որ զենքերը չեն լռում այնքան ժամանակ, քանի դեռ լռում է դիվանագիտությունը: Սա հերթական անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունների համար փակ է Արցախի հարցը և այդ ամենի հետևանքով է, որ այսօր Արցախը փակուղու մեջ է հայտնվել: Այն սեփական ուժերով և ռուս խաղաղապահների օգնությամբ է կարողանում գոյատևել, որովհետև այն ձայնը, որ մինչ այս իշխանությունները Արցախն ուներ,  և այդ ձայնը ՀՀ իշխանություններն էին, ապա հիմա մենք ձայնից զրկված ենք, անգամ, ընդհակառակը՝ ավելի վատ «նոտաներ» են գալիս ՀՀ իշխանություններից»,- նշեց պատգամավորը: 

Շարունակությունն՝ այստեղ

Մեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառը