Նեյմար. Ծանր օրեր և շաբաթներ էին
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։ Փարիզյան ակումբը երկու հանդիպումների արդյունքում պարտվել է Մադրիդի «Ռեալին» (1։0, 1։3)։
«Ծանր օրեր եւ շաբաթներ էին բոլորիս համար։ Մենք չէինք ցանկանում պարտվել։ Մենք դրա համար չէինք Չեմպիոնների լիգայում։ Մենք նվիրվել ենք այս գաղափարին, ստանձնել պարտականություն եւ մարզվել, որպեսզի ձգտենք հաղթանակի։
Ես վերադարձա վնասվածքից հետո՝ վտանգելով առողջությունս, որպեսզի լինեմ խաղադաշտում։ Այսպիսին է սպորտը, ֆուտբոլը»,- Նեյմարի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Ֆրանսիական եւ իսպանական մամուլը գրել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է ամռանը վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին։