Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
ՀասարակությունԱրցախում մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3046 դեպք, որից 41-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 45 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ստացիոնար բուժվում է 12 քաղաքացի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: