Եկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը․ Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել
ՄիջազգայինՈւկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակն արդեն եկել է, այժմ անհրաժեշտ է հանդիպել և խոսել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։
«Եկել է հանդիպելու և խոսելու ժամանակը։ Եկել է Ուկրաինայի համար արդարությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ու խաղաղության վերաբերյալ բովանդակալից բանակցությունները Ռուսաստանի միակ հնարավորությունն են սեփական սխալների հետևանքով վնասը նվազեցնելու համար։
«Հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստներն այնպիսին կլինեն, որ մի քանի սերունդն անգամ բավական չի լինի ոտքի կանգնելու համար», - շեշտել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ավելին՝ այստեղ