Հայ մարզիկները մեդալներով են վերադարձել սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից
ՍպորտՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Դավթյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.800 միավոր և հաղթող ճանաչվել։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Մերդինյանն արծաթե մեդալակիր է դարձել նժույգթափերի վարժությունում։
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ կմասնակցի հենացատկի, ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։
Հայաստանի թիմին աշխարհի գավաթի եզրափակչում աջակցել են հայ համայնքի ներկայացուցիչները՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի գլխավորությամբ։