Ինչպե՞ս է քվեարկել Հայաստանը ՌԴ-Ուկրաինա հակամարտության վերաբերյալ բանաձևերին. մանրամասներ՝ Ալեն Սիմոնյանի այցից. «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Ինդոնեզիայում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Մեր ունեցած տեղեկություններով, վեհաժողովի քննարկմանն է ներկայացվել երկու բանաձև, որոնք վերաբերում են ՌԴ-Ուկրաինա հակամարտությանը:
Դրանցից մեկը, որն ունեցել է ընդգծված հակառուսական բնույթ և առավել կոշտ գնահատականներ, ներկայացրել է Նոր Զելանդիայի պատվիրակությունը, մյուսը՝ առավել հավասարակշռվածը, Ինդոնեզիայի պատվիրակությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, փաստաթուղթ է շրջանառել նաև Ուկրաինան, սակայն վերջին պահին հրաժարվել է դրանից՝ կոչ անելով քվեարկել նորզելանդական տարբերակի օգտին: Ի վերջո, «հաղթել» է Նոր Զելանդիայի ներկայացրած նախագիծը :
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել այդ տարբերակին և կողմ է քվեարկել ավելի հավասարակշռված տարբերակին, այսինքն՝ Ինդոնեզիայի ներկայացրածին: Ի դեպ, նշենք, որ գրեթե հայկական պատվիրակության նման են քվեարկել նաև հետևյալ երկրները՝ Իրան, Ղազախստան, Ինդոնեզիա, Նիգերիա, Պարագվայ, Քաթար, Սիրիա, ԱՄԷ, Տանզանիա, Վիետնամ, Եմեն, Զիմբաբվե, Ալժիր, Բահրեյն, Բելառուս, ՀԱՀ, Չինաստան, Հորդանան:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում