Շոյգուն անհետացել է
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 11-ից դադարել է հայտնվել հանրային տարածքում, այսինքն՝ 12 օր տեսանելի չէ, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը շարունակվում է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները, փոխանցում է Украинская правда-ն:
Նշվում է, որ սովորաբար Շոյգուն շատ ակտիվ է լրատվամիջոցներում։ Պաշտպանության նախարարություն գալով՝ մամուլի ծառայության աշխատակազմը կտրուկ ավելացել է, և գերատեսչությունը սկսել է մեծ ուշադրություն դարձնել իր հանրային իմիջին։
Ռուսական գործակալությունները նշել են, որ մինչև մարտի 11-ը Շոյգուն գրեթե ամեն օր հայտնվում էր լրահոսում։
Շոյգուի շրջապատում քննարկում են, որ նա վատ է: Կան սրտի հետ կապված խնդիրներ, հրապարակմանը պատմել է նախարարի ծանոթը։
Հայտնի է, որ վերջին անգամ ՌԴ ՊՆ ղեկավարը լրահոսում հայտնվել է մարտի 11-ին։ Տեսանյութ կա, որում Շոյգուն պետական պարգեւներ է հանձնում «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցածներին։
Շարունակությունն՝ այստեղ