Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը
ՄիջազգայինՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։
Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։
«Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: