Լեհաստանը Պուտինին ռազմական հանցագործ է հայտարարել
ՄիջազգայինԼեհաստանի Սեյմի նախագահությունը բանաձև է պատրաստել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և Ուկրաինայում մարդու իրավունքների ոտնահարման հարցերով, գրում է 24tv.ua-ն։
«Լեհաստանի Հանրապետության Սեյմը խստորեն դատապարտում է երկարատև բռնության ակտերը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները, ցեղասպանության ակտերը, մարդու իրավունքների համակարգային խախտումները և միջազգային իրավունքի այլ հանցավոր խախտումները, որոնք կատարվել են ինքնիշխան Ուկրաինայի տարածքում՝ Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակիցների հետ միասին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ենթակայության տակ գտնվող ռազմական հրամանատարների հրամանով, ՌԴ զինված ուժերի կողմից»,- ասված է բանաձեւում։
Սեյմը կոչ է արել բոլոր պետություններին, որոնք ճանաչում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը, ամեն կերպ աջակցել Արդարադատության միջազգային դատարանում և Միջազգային քրեական դատարանում դատավարությունների նախաձեռնմանը և անցկացմանը: Նրանք նաև կոչ են արել օգտագործել իրենց լիազորությունները ցանկացած միջազգային կազմակերպությունում՝ Պուտինին, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամներին և ՌԴ ԶՈւ հրամանատարներին պատասխանատվության ենթարկելու համար։