Ուկրաինական կողմը հայտնել է ռուսական կողմի կորուստների մասին
ՄիջազգայինՈւկրաինայի հետ պատերազմի մեկ ամսվա ընթացքում հակառակորդը կորցրել է 15800 մարդ, 530 տանկ և 108 ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Укринформ-ը:
Նշվում է, որ Ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները փետրվարի 24-ից մարտի 23-ը նման տեսք ունեն՝ անձնակազմ՝ մոտ 15 800 մարդ, տանկեր՝ 530 միավոր, զրահատեխնիկա՝ 1597 միավոր, հրետանային համակարգեր՝ 280 միավոր, ՀՕՊ համակարգեր՝ 47։ Ինքնաթիռներ՝ 108 միավոր, ուղղաթիռներ՝ 124 միավոր, ավտոմոբիլային տեխնիկա՝ 1033 միավոր, նավեր/նավակներ՝ 4 միավոր:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։