Ասկերանի շրջանում ընթանում են ազատ բնակելի տների վերանորոգման աշխատանքներ
ՀասարակությունԱՀ Ասկերանի շրջանի բնակֆոնդում առկա ազատ բնակելի տների վերաբերյալ շրջանի վարչակազմի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է նշված բնակելի տների վերանորոգում։
Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։
Ըստ գերատեսչության տրամադրած տեղեկատվության` 318 բնակելի տուն շրջանում արդեն վերանորոգվել է, իսկ 53-ում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տներն, ըստ նախատեսվածի, կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։