Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի, նրա կնոջ եւ որդու դեմ
ՄիջազգայինԱվստրալիան պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանն աջակցելու համար»։ Այս մասին ասվում է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Պատժամիջոցներ են սահմանվել նրա կնոջ՝ Գալինայի եւ որդու՝ Վիկտորի դեմ։
Պատժամիջոցների նոր փաթեթը ուղղված է նաեւ 22 «ռուս քարոզիչների եւ ապատեղեկատուների», ներառյալ՝ Russia Today-ի, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի, InfoRos-ի եւ NewsFront-ի դեմ։
Հայտարարության մեջ ասվում է, որ պատժամիջոցները պետք է «երաշխավորեն, որ Ռուսաստանը եւ նրան աջակցողները բարձր գին վճարեն»: