Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

«Թեստային» հաղթանակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Թե ֆուտբոլում ինչի համար են ընկերական հանդիպումները, որևէ ֆուտբոլասերի համար գաղտնիք ու նորություն չէ, էլ չենք խոսում ֆուտբոլային աշխարհի մասնագետների մասին: Սակայն նախօրեին կայացած Հայաստան-Չեռնոգորիա ընկերական խաղը առանձնահատուկ նշանակություն ուներ մի քանի պատճառներով: Նախ՝ արձանագրենք, որ մեր հավաքականը առաջին հանդիպումն էր անցկացնում առանց Հենրիխ Մխիթարյանի: Չէ, առանց Հենոյի էլի հանդիպումներ եղել են, բայց սա առաջինն էր այն բանից հետո, երբ մեր թիմի երկար տարիների ավագը հայտարարեց ֆուտբոլային կարիերան հավաքականում ավարտելու մասին:No description available.

Երկրորդ՝ վնասվածքի ու covid-ի պատճառով խաղին չէին մասնակցում հավաքականի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ` Սարգիս Ադամյանը, Լուկաս Սելարայանը, Հովհաննես Համբարձումյանը, Ալեքսանդր Կարապետյանը, իսկ խաղից առաջ նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ նաև Անդրե Չալըշըրը: Այս կոնտեքստում նշենք, որ ունեցանք միանգամից երկու նորամուտ: Երրորդ՝ Չեռնոգորիայի ընտրանին համարվում է Ազգերի լիգայի մեր մրցակից թիմերին հավասար հավաքական, ինչը նշանակում է, որ նման հանդիպումները հիանալի փորձ են ֆուտբոլիստների համար և անփոխարինելի «լակմուսի թուղթ» մարզչի համար: Մի խոսքով՝ յուրատեսակ «թեստային» հանդիպում, որն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով նվազագույն՝ 1:0 հաշվով:

Ընդ որում, թեստային բոլոր առումներով. կորուստներ, նորամուտներ, պրեսսինգի համաչափ կիրառում, բավականին կոշտ խաղ (ինչին, ի դեպ, իր ասուլիսում հատուկ ուշադրություն էր դարձնում մրցակից թիմի գլխավոր մարզիչը՝ նշելով, թե իրեն զարմացրել էր, որ երկու թիմերն էլ կոշտ էին խաղում), կարմիր քարտ, «հաշիվ պահել» և այլն: Ի դեպ, զուտ «աղյուսակային» առումով ոչինչ չտվող այս հաղթանակը առաջին հերթին կարևոր էր ոչ միայն «փորձարկումային», այլև հոգեբանական տեսանկյունից. ի վերջո, խաղաշրջանը հաղթանակով սկսելը հավել յալ ստիմուլ է և սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Սակայն միայն այդքանը: Բուն հաղթանակից եզրակացություններ անելը կամ ծայրահեղության մեջ ընկած՝ չափից ավելի թևավորվելը կարող է «չար կատակ» խաղալ: Հիշում ենք նախորդ խաղաշրջանի առաջին երեք հաղթանակներից հետո տիրող էյֆորիան, ապա և աշնանային հատվածի ձախողումներից հետո հիսաթափությունը:No description available.

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա ականատես եղանք բավականին տարբեր երկու խաղակեսերի: Առաջին խաղակեսում մեր հավաքականն ավելի դինամիկ ու կազմակերպված տեսք ուներ, ֆուտբոլիստները բավականին լավ էին հասկանում իրար, նկատելի էին կոմբինացիոն ֆուտբոլի տարրեր, ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ բավականին գեղեցիկ: Երկրորդ խաղակեսում մրցակիցն առաջին քսան րոպեին փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, և մեր տղաներն այդ ընթացքում սկսեցին թույլ տալ մի քանի սխալներ: Սակայն Հայաստանի հավաքականը արագ «հավաքվեց» ու կտրեց մրցակցի բոլոր «թելերը»:

Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ մեր ֆուտբոլիստները ևս մի քանի հիանալի հնարավորություն ունեին հաջողության հասնելու, սական Վահան Բիչախչյանի գեղեցիկ գոլը մնաց միակը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ հետխաղային ասուլիսում նշեց, որ «կարող էինք հաղթել խոշոր հաշվով»: Ամփոփելով՝ նշենք, որ Հայաստանի հավաքականն, ընդհանուր առմամբ, բավականին լավ տպավորություն թողեց, հատկապես ակնահաճո էր կոլեկտիվ խաղի ու կոլեկտիվ պատասխանատվության հստակ զգացողությունը:No description available.

Անշուշտ, զգալի էին բավականին լուրջ խնդիրներ, թերություններ, բացեր, սակայն ընկերական հանդիպումները առաջին հերթին հենց դրա համար են, որպեսզի այդ բոլորը նկատվեն ու շտկվեն: Իսկ դա արդեն, ինչպես ասում են, մարզչի խնդիրն է... Հ.Գ.- Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հավաքականի հետ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվել