ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ
ՄշակույթՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ուղերձում նշված է. «Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ,
Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս:
Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ:
Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:
Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»: