Չեռնոբիլում այրվել է 10 հազար հեկտար անտառ
ՄիջազգայինՉեռնոբիլի ատոմակայանի գոտում այրվել է մոտ 10 հազար հեկտար անտառ։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի բնական պաշարների նախարարությունը։ Հրդեհի հիմնական պատճառը պայքարն է։ Այժմ, ՆԱՍԱ-ի և Եվրոպական տիեզերական գործակալության արբանյակների տվյալների համաձայն, ատոմակայանի տարածքում 31 հրդեհ կա։ Ուղղակի չկա մեկը, ով հանգցնի դրանք։
Նախարարությունը նշում է, որ հրդեհները բարձրացրել են օդի ռադիոակտիվ աղտոտվածության մակարդակը։ Նրանք ավելի ստույգ տվյալներ չեն տրամադրում։