Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտի վերաբերյալ որոշումը հայտնի կլինի մայիսին
ՍպորտՀայաստանը պատրաստ է ընդունել ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Եվրոպական ֆեդերացիայի ներկայացուցիչների՝ Հայաստան այցից հետո Ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրվել է, որ պայմաններն առավել քան բավարար են Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու համար»,-ասաց Գիլոյանը:
Վերջինս շեշտեց, որ Հայաստանը պաշտոնապես կներկայացնի առաջնությունն ընդունելու հայտը:
«Եվրոպայի առաջնությունը 2023 թվականի առաջնության անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը հայտնի կլինի մայիսին, երբ Ալբանիայում կկայանա հին աշխարհամասի առաջնությունը: Մենք պատրաստ ենք ընդունելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը»,-շեշտեց նա: