«Շտապբուժօգնություն» ընկերությունում հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն տվող համակարգ է ներդրվում
Հասարակություն«Շտապբուժօգնություն» ընկերությունում քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու նպատակով զանգերի կենտրոնում ներդրվում է հատուկ համակարգ:
Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 28-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Նոր համակարգը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա: Քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ տեխնիկական համալրման աշխատանքներն ավարտական փուլում են: