Երկու զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արցախի ՄԻՊ
ՀասարակությունԱրցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած Պաշտպանության բանակի զինծառայողներից 2-ը, որոնց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, տեղափոխվել են Երևան: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ, նրանցից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ, մյուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, դրական դինամիկայով:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով Պաշտպանության բանակի 3 զինծառայող էր զոհվել։ 44-ամյա Դավիթ Ռոբերտի Միրզոյանը, 32-ամյա Արարատ Վագիֆի Թադևոսյանը և 28-ամյա Իշխան Սերժիկի Օհանյանը։ 14 զինծառայող վիրավորվել էր Բայրաքթար անօդաչու սարքի կիրառման հետեւանքով։
Ավելին՝ այստեղ