Ինչ իրավիճակ է Արցախում եղել մարտի 28-ին․ Արցախի տեղեկատվական շտաբ
ՀասարակությունՄարտի 28-ի ընթացքում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված:
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և օրվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել:
Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:
Ավելին՝ այստեղ