Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով
ՍպորտԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի «Գրան պրի»-ի առաջատարից հետ է մեկ միավորով:
«Գրան պրի»-ի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Գրիգորի Օպարինի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին՝ Արոնյանի պարտությամբ:
Այժմ Արոնյանը 3 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է: Առաջատարը Հիկարու Նակամուրան է, որն ունի 4 միավոր:
Բեռլինի «Գրան պրի»-ն շախմատի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Գրան Պրիի շարքի հերթական մրցաշարն է: Այս տարի Բեռլինի մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ: Այն հնարավորություն կտա երկու գրոսմայստերի մասնակցելու շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: