ՌԴ նախագահի օգնականը Ստամբուլում կայացած բանակցությունների վերաբերյալ հայտարարություն է արել (տեսանյութ)
ՄիջազգայինՍտամբուլում ռուս-ուկրաինական խորհրդակցությունները շարունակվում են, որոնց արդյունքներից հետո կողմերը հանդես կգան հայտարարությամբ։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Այսօր՝ ժամը 09:30-ից, մենք շարունակում ենք խորհրդակցությունները ուկրաինական կողմի հետ: Հուսով եմ, որ մի քանի ժամից մենք որոշակի հայտարարություն կանենք դրանց արդյունքների վերաբերյալ»,- ասել է նա։
Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական բանակցությունները սկսվել են փետրվարի 28-ին։ Մարտի 10-ին Թուրքիայում՝ Անթալիայում, դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։ Ավելի ուշ բանակցողները շարունակեցին բանակցությունները տեսակոնֆերանսի միջոցով։