Ռուսական գազի ռուբլով վճարումը մարտի 31-ից չի սկսվի. Պեսկով
ՄիջազգայինՌուսական գազի ռուբլով վճարման նոր մեխանիզմները մարտի 31-ից չեն գործի, սա ժամանակատար գործընթաց է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե մինչև մարտի 31-ը մեխանիզմ մշակելու հանձնարարականը նշանակո՞ւմ է, որ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նույն օրը` Պեսկովը պատասխանեց. «Ոչ, բացարձակապես», հիմնավորելով, որ վճարումն ու առաքումը ժամանակատար գործընթաց է։
«Այնպես չէ, որ այն ամենը, ինչ կառաքվի վաղը, պետք է վճարվի վաղը երեկոյան: Ոչ, կա ավելի ժամանակատար գործընթաց: Տեխնոլոգիապես պարզ»,- հավելել է Պեսկովը:
Պատրաստեց Արամ Սիմոնյանը